Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ով բանակում չի ծառայել, իրավունք չունի հետագայում դառնալ պատգամավոր կամ պաշտպանության նախարար». Գուրգեն Եղիազարյան

16:40, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
«Ով բանակում չի ծառայել, իրավունք չունի հետագայում դառնալ պատգամավոր կամ պաշտպանության նախարար». Գուրգեն Եղիազարյան

«Ես չեմ կարծում, որ օրենքի ընդունումից հետո մենք լուրջ բաներ կկորցնենք, բայց և այնպես, ես դեմ եմ այդ օրենքին: Պետությունը շատ կարևոր խնդիր ունի լուծելու: Ցանկացած պետություն, երբ ուզում է ինչ-որ կադրային գործառույթ իրականացնել, գրված կամ չգրված օրենքով է շարժվում: Ոչ ոք, եթե բանակում չի ծառայել, իրավունք չունի հետագայում կադրային առաջընթաց ունենալ` հասնել պատգամավորի, պաշտպանության նախարարի, դառնալ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը։ Բարոյական իրավունք էլ չունեն, եթե նույնիսկ էդ երկիրը նման օրենք չունի»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին` անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի թեմային, հայտարարել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։,
     «Մի տեսեք, թե իշխանության երիտասարդ վերնախավն ումից է բաղկացած` բանակում չծառայած, հայրենիքին իրենց պարտքը չտված, հիմա էլ էդպես խրոխտ, լուրջ բաներից են խոսում, նույնիսկ ընդդիմանում են այդ պայծառագույն տղաներին… Ինչպես տեսնում եմ` դեռ չի աղտոտվել ուսանողական այդ մթնոլորտն, ինչպես եղավ «էլեկտրիկի» տղաների պարագայում:
     Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ եթե ծնողները չեն ցանկանում, որպեսզի իրենց որդիները ծառայեն, ապա լուրջ պատճառներ ունեն և երբեք նման մտքեր չէին ունենա, եթե համակարգն արդար լիներ. «Այն մայրը, հայրը, որ այսօր երեխա պետք է բանակ ուղարկի, նման հակագովազդներ չեն ունենա, էն հակագովազդը, որ դուք եք երկրում առաջացնում։ Եվ հանգիստ սրտով երեխաներին բանակ կուղարկեն՝ մտածելով, որ հավասարություն կա»,- եզրափակեց Եղիազարյանը:

4743 | 0
Facebook