Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայրիկյանը դադարեցնում է հացադուլը

15:45, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Հայրիկյանը դադարեցնում է հացադուլը
     Արդեն 5 օր հացադուլ անող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, ինչպես հայտնի է, ժամանակ էր տվել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին իր պահանջները կատարելու համար, հակառակ դեպքում, հայտարարել էր, որ դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ նրա դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:
     Այսօր Հայրիկյանը հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլն ու դիմում է գլխավոր դատախազին ԿԸՀ նախագահին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
     Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը ԿԸՀ-ից ձևաթուղթ էր պահանջում, որպեսզի 200 հազար ստորագրություն հավաքի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու համար: ԿԸՀ-ն մերժել էր՝ պատճառաբանելով, որ փոփոխված Սահմանադրության այդ դրույթն ուժի մեջ է մտնում 2018թ. փետրվարից:
4019 | 3
Facebook