Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծիլքարում գազի արտահոսքի հետևանքով 5 մարդ է թունավորվել

15:05, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ծիլքարում գազի արտահոսքի հետևանքով 5 մարդ է թունավորվել

Հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազով թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ծիլքար գյուղի բնակիչներ 1972 թ. ծնված Նանա Ս.-ն, 1994 թ. ծնված Մայիս Մ.-ն, 1992 թ. ծնված Մերի Մ.-ն, 1994 թ. ծնված Հարություն Մ.-ն և 1967 թ. ծնված Մխիթար Մ.-ն:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը` գազի արտահոսքի հետևանքով:


     Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

4234 | 0
Facebook