Իրանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 36 մարդ է տուժել, հայտնում է Tasnim լրատվականը: 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Լորեստան նահանգի Բորուջերթ քաղաքի մոտակայքում: Վնաս է հասցվել բնակելի տներին:
Նշվում է, որ մարդիկ վիրավորումներ են ստացել իրենց տներից փախչելու ընթացքում: