Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիա Գևորգյանը լրացրեց կանանց գրոսմայստերի նորմա

14:30, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Մարիա Գևորգյանը լրացրեց կանանց գրոսմայստերի նորմա
     Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 7 երկրների 58 շախմատիստ: Մասնակիցների թվում էին Հայաստանի 5 պատվիրակ:
     Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Դավիթ Պառավյանը, ով 9 հնարավորից իր ակտիվում գրանցեց 8 միավոր: Գրոսմայստեր Լևան Պանցուլայան 7 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: 4 շախմատիստ, որոնց թվում էր Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Թորոսյանը 6.5-ական միավորով կիսեցին 3-6-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ 3-րդ հորիզոնականը բաժին հասավ գրոսմայստեր Դավիթ Մաղալաշվիլուն, իսկ Նորայր Թորոսյանը գրավեց 6-րդ հորիզոնականը:
     Մրցաշարում հաջող ելույթ ունեցավ Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով վաստակեց 5 միավոր, կանանց պայքարում ցույց տվեց լավագույն արդյունքը և արժանացավ հատուկ մրցանակի:
     Նման բարձր արդյունքի շնորհիվ Գևորգյանը լրացրեց կանանց գրոսմայստերի նորմա և 42 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:
     Մրցաշարում հաջող ելույթ ունեցան նաև Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը. նրանք համապատասխանաբար 34 և 26 բարձրացրեցին իրենց անհատական վարկանիշները:
3015 | 0
Facebook