Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանը հայտնել է քրոջ դավաճանության մասին և հրաժարվել շփվել նրա հետ

14:05, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանը հայտնել է քրոջ դավաճանության մասին և հրաժարվել շփվել նրա հետ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հրաժարվել շփվել հարազատ քրոջ հետ՝ նրան դավաճան համարելով: Դերասանը վստահություն է հայտնել, որ Մարինա Բորիսովնան շփում ունի իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ և իրենց միջև ծագած վեճից հետո սատարում է Վիտալինային, այլ ոչ թե իր եղբորը:
     Մարինա Ջիգարխանյանը հայտարարել է, որ իր եղբայրը վախենում է խոսել Վիտալինայի մասին: Ջիգարխանյանի քույրը հայտնել է, որ ինքը տարակուսանքի մեջ է, քանի որ իր եղբայրն ինքն է որոշել ամուսնանալ Վիտալինայի հետ, նրա համար գնացել է մշակույթի նախարարություն, բնակարան նվիրել, իսկ այժմ ծիծաղի առարկա է դառնում:
     Մարինա Բորիսովնայի հետ խնդրել են շփվել դերասանի ընկերները, սակայն վերջինը հրաժարվել է: «Չեմ ցանկանում տեսնել նրան: Նա վատ մարդ է, դավաճան և իմ մահն է ուզում»,- հայտարարել է դերասանը:

20780 | 0
Facebook