Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Եվս մեկ ընտանիք վագոն տնակից տեղափոխվել է բարեկարգ բնակարան

13:15, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Եվս մեկ ընտանիք վագոն տնակից տեղափոխվել է բարեկարգ բնակարան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, Արագածոտնի մարզում այս տարի բարեկարգ բնակարանի տեր է դարձել վեց ընտանիք: Արագածոտն գյուղում բնակվող Գևորգյանների ընտանիքը դրանցից մեկն է: Նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար, գործակցող կողմերի ղեկավարներն այցելել են գյուղ:
    
     Նախկինում ընտանիքն ապրել է վագոն-տնակում՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված, բայց տարիներ շարունակ նույն տեսքն ունեցող կիսավեր շինության կողքին: Այս տարվա գարնանը, համագործակցող կազմակերպությունների աջակցությամբ, Գևորգյաններն սկսել են շինարարություն իրականացնել և ապրելու համար ոչ պիտանի կառույցն արդեն հարմարավետ տուն են դարձրել իրենց համար:
    
     «Վագոն տնակում ապրելու դաժան կյանքը ոչ ոքի չեմ կամենա, թեկուզև մեկ օր: Մետաղական պատերը ոչ միայն մարմինն են կաշկանդում, այլև հոգին: Երեխաներս մի տեսակ ընկճված ու տխուր էին, կարծես ուրախությունը կորել էր մեր ընտանիքից: Երբ տեղափոխվեցինք նոր տուն, արագ ազատվեցինք ոչ միայն վագոն տնակից, այլև անցյալի վատ հիշողություններից: Այնքան երջանիկ եմ, որ նոր հարկի տակ հյուրընկալում ենք մեր կյանքը փոխած մարդկանց»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նարինեն:
    
     Վեց տարվա համագործակցության ընթացքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք: Հայաստանի տարբեր մարզերում լուծվել է 150 ընտանիքի բնակարանի խնդիրը:
    
     «Կյանքը հարթ ճանապարհ չէ: Տարիների ընթացքում լինում են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, լինում են և՛ հաջողություններ, և՛ խոչընդոտներ: Գուցե հենց դա է կոփում մարդկանց՝ ստիպելով ուժեղացնել կամքը, աշխատելու վճռականությունը և հաջողության հասնելու ձգտումը: Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հեռու պահի ընկճվելու, հուսահատվելու անօգուտ մտքից և հավատա, որ ինքը կկարողանա կարևոր գործ կատարել: Եվ եթե հավատա՝ ապա կկարողանա նաև իրականացնել իր երազանքները: Այս ընտանիքն անցել է հենց այդ ճանապարհով: Համոզված եմ, որ այս տան համար շարված յուրաքանչյուր քարի հետ նրանք ավելի մեծ կամք են ձեռք բերել: Երազանքն իրականացված է. հիմա նրանք պետք է նոր երազանքներ փնտրեն և ունենան դրանք ևս իրականացնելու վճռականություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
    
     «Առողջ ընտանիքը, որպես հասարակության միավոր, համայնքի ու երկրի կայուն զարգացման գրավականն է: Առողջ միջավայրում ապրող երեխան միանշանակ առավելություն ունի իր ժամանակը ճիշտ օգտագործելու, զարգանալու և ստեղծագործելու առումով: Մեր խնդիրն է հնարավորին շատ ընտանիքների ընձեռնել այդ հնարավորությունը», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
    
     2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:

5003 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am