Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնն Իրանի հոգևոր առաջնորդին «նոր Հիտլեր» է անվանել

13:40, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնն Իրանի հոգևոր առաջնորդին «նոր Հիտլեր» է անվանել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդը New York Times-ի հարցազրույցում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին «Մերձավոր Արևելքի նոր Հիտլեր» է անվանել:
     «Իրանի Գերագույն առաջնորդը Մերձավոր Արևելքի նոր Հիտլերն է»,- ասել է նա:
     Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդի խոսքով՝ աշխարհը Եվրոպայի օրինակով իմացավ, որ ագրեսորին սատարելու քաղաքականությունը չի աշխատում:
     «Մենք չենք ցանկանում, որպեսզի Իրանի նոր Հիտլերը կրկնի այն, ինչը տեղի ունեցավ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում»,- հավելել է արքայազնը:
     Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ թագավորությունն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իրանի թշնամական գործողություններին:

10557 | 6
Facebook