Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Ղրղզստանը պաշտոնապես նոր նախագահ ունի

13:00, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ղրղզստանը պաշտոնապես նոր նախագահ ունի

Կայացել է Ղրղզստանի նախագահի պաշտոնում Սոորոնբայ Ժեենբեկովի երդմնակալությունը, հաղորդում է РИА Новости-ն: Երդմնակալության արարողությունը կայացել է Բիշքեքի արվարձանում գտնվող «Ալա-Արչա» պետական նստավայրում: Արարողությանը ներկա են եղել 450 հյուր՝ խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական գործիչներ ու օտարերկրյա պետությունների դեսպաններ:
     Երդմնակալության ժամանակ Ժեենբեկովը երդվել է արդար իրականացնել պետության ղեկավարի պարտականությունները, ինչպես նաև պահպանել մարդու և քաղաքացու իրավունքները, խիստ հետևել սահմանադրությանն ու պաշտպանել ազգի միասնությունը, ամբողջականությունն ու պետության անվտանգությունը:
     Հիշեցնենք, որ Սոորոնբայ Ժեենբեկովը դարձել է Ղրղզստանի 5-րդ նախագահ հոկտեմբերի 15-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով:

2240 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am