Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կաշառակերության համար մեղադրվող սաուդցի արքայազնները երկրի բյուջեն կհամալրեն 100 միլիարդ դոլարով

12:20, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Կաշառակերության համար մեղադրվող սաուդցի արքայազնները երկրի բյուջեն կհամալրեն 100 միլիարդ դոլարով

Սաուդյան Արաբիայի բյուջեն կհամալրվի մոտ 100 միլիարդ դոլարով: Գումարը կվճարեն ձերբակալված սաուդցի արքայազնները: Այս մասին New York Times-ին ասել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Նա նաև հայտնել է, որ պատրաստվում է մեծացնել հանրության հանդուրժողականությունը:

«Մենք նրանց ցույց տվեցինք հետաքննության բոլոր նյութերը, և դրանք ուսումնասիրելով՝ ձերբակալվածների մոտ 95%-ը քննության հետ գործարք կնքեց: Դա նշանակում է, որ արաքայազններն իրենց միջոցները կներդնեն Սաուդյան Արաբիայի պետական բյուջեում»,- ասել է Մուհամեդ բեն Սալմանը:
     Նրա խոսքով՝ ձերբակալվածների միայն 1%-ն է կարողացել ապացուցել իր անմեղությունը, և նրանց դեմ գործը դադարեցվել է:
     Հիշեցնենք, որ նոյեմբերին Սաուդյան Արաբիայի արքայազնի գլխավորած կաշառակերության հարցերով զբաղվող բարձրագույն հանձնաժողովը մոտ 40 բարձրաստիճան պաշտոնյաների և թագավորական ընտանիքի անդամների ձերբակալության մասին որոշում էր ընդունել: Մի քանի շաբաթ 5-աստղանի հյուրանոցներում ձերբակալությունից հետո սաուդցի արքայազնները որոշել են փոխհատուցել վնասը:

12047 | 1
Facebook