Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատավորին «ցռան մոզի» անվանելու համար Պավլիկ Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել

12:05, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Դատավորին «ցռան մոզի» անվանելու համար Պավլիկ Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնել է, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, նրան նոր մեղադրանք է առաջադրվել:

Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանում դատավորին վիրավորելու համար՝ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով: Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը «Սասնա ծռերի» գործով դատական նիստին Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» էր անվանել:

Այս գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը տուժող չի ճանաչվել: Որպես վկա հարցաքննվել են դատական կարգադրիչները: Գործով մեղադրյալ է ներգրավվել Պավլիկ Մանուկյանը:

15555 | 1
Facebook