Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը». Զախարովա

12:00, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
«Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը». Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «Արևելյան գործընկերության» համաժողովի ժամանակ Եվրոմիության երկրների հետ Հայաստանի համպարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի կայանալիք ստորագրումն ու պատասխանել այն հարցին, թե ինչ է նշանակում ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցիացիան ռուս-հայկական կապերի համար:

«Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները պետությունների, մասնավորապես, Հայաստանի հետ՝ փոխադարձ հիմքով և հասկանալով, որ յուրաքանչյուր երկիր ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակները, խնդիրները: Հարգանքով ենք դրան վերաբերվում»,- ասել է Զախարովան:
     Նա նշել է, որ Ռուսաստանը Երևանի հետ համագործակցությանն ուղղված մի շարք արտաքին քաղաքական միջոցառումներ է անցկացրել:
     «Ականատես եղանք բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության գերատեսչությունների մակարդակով մի շարք բանակցություններին, համապատասխան ցուցադրություններ անցկացվեցին, հայտարարություններ արվեցին»,- ընդգծել է Զախարովան:

3415 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am