Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԺ-ում բյուջեի խնայողության նոր միջոց­ներ են մտածում. հաջորդ մեխանիզմը, որն այժմ քննարկ­վում է, վերաբերում է ավիատոմսերին. «Հրապարակ».

10:50, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
ԱԺ-ում բյուջեի խնայողության նոր միջոց­ներ են մտածում. հաջորդ մեխանիզմը, որն այժմ քննարկ­վում է, վերաբերում է ավիատոմսերին. «Հրապարակ».

«ԱԺ-ում բյուջեի խնայողության նոր միջոց­ներ են մտածում: ԱԺ հեռախոսազանգերը լիմիտավորելուց հետո կարգավորման հաջորդ մեխանիզմը, որն այժմ քննարկ­վում է, վերաբերում է ավիատոմսերին: Քիչ չեն դեպքերը, երբ պատգամավորները վեր­ջին պահին հրաժարվում են գործուղման մեկնելուց, սակայն նախապես ձեռք բեր­ված ավիատոմսերը հետ վերադարձնելիս բյուջեն վնասներ է կրում: ԱԺ աշխատակազմը մտադիր է նման դեպքերում վնա­սի փոխհատուցումը գանձել պատգամա­վորի անձնական միջոցներից: Ի դեպ, ԱԺ պետծառայողների ատեստացիան, որի մասին երեկ հաղորդել էինք, վերաբերելու է վերջին 3 տարին ատեստացիա չանցած ծառայողներին, որոնք, ինչպես տեղեկա­ցանք, 31 հոգի են: ԱԺ մոտ 600 հոգանոց աշխատակազմում պետական ծառայող­ներ են ընդամենը 222-ը, որոնք կամ 3 տա­րուց պակաս են աշխատել, կամ վերջին 3 տարում անցել են ատեստացիա: Ըստ հասարակայնության հետ կապերի վարչու­թյան պետ Արսեն Բաբայանի՝ ատեստացիան ԱԺ աշխատակիցների կրճատման նպատակ չի հետապնդում. «Ատեստացի­ան և կրճատումն իրարից տարբերվող ինստիտուտներ են, կրճատումն անվանա­ցանկով և հաստիքացուցակով ԱԺ նախա­գահի կողմից ընդունվող փաստաթուղթ է, ըստ անհրաժեշտության՝ նա կարող է կա­տարել կրճատում կամ ավելացում: Մենք մշտապես ասել ենք, որ ԱԺ աշխատակազմը պետք է օպտիմալացվի, կարգա­վորվի և ունենա այնպիսի կառուցվածք և հաստիքացուցակ, որը կկարողանա արդյունավետ կառավարել օրենքով իր առաջ դրված պարտականությունները: Այս պահին շարունակվում է ԱԺ կառուց­վածքային փոփոխությունների մշակման աշխատանքը, որը, սակայն, առնչություն չունի ատեստացիայի հետ»: Ի դեպ, ատեստացիոն հարցաշարը բաղկացած կլինի առնվազն 150 հարցից»,-գրում է թերթը:
    
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4754 | 0
Facebook