Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Թերթերի տեսություն

Կարագի գինը ռե­կորդային աճ է գրանցում. 1կգ կարագը թանկացել է ևս 550 դրամով կամ 14%-ով. «Հայկական ժամանակ».

10:45, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Կարագի գինը ռե­կորդային աճ է գրանցում. 1կգ կարագը թանկացել է ևս 550 դրամով կամ 14%-ով. «Հայկական ժամանակ».

«Հայաստանում վաճառվող կարագը թանկացման ռե­կորդային աճ է գրանցում: «ՀԺ»-ի երեկ կատարած դիտարկման արդյունքում պարզվել է, որ մայրաքա­ղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներում 1 կի­լոգրամ կարագը թանկա­ցել է շուրջ 550 դրամով:
    
     Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն ար­ժեր 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագինը՝ 3980 դրամ, ապա երեկ «Նորզելանդական» կարագը վաճառվում էր 4490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4450 դրամով: Այսինքն՝ կարագի գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով: Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տա­րի նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի, մեկ կիլոգրամ կարագը Երևանում արժեցել է 3860 դրամ»,-գրում է թերթը:
    
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4725 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am