Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ըստ Ադրբեջանի ԳԱԱ աշխատակցի՝ Բաքվում բնակվում է 20 հազար հայ, Ադրբեջանում՝ 120 հազար. «Հայկական ժամանակ»

10:40, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ըստ Ադրբեջանի ԳԱԱ աշխատակցի՝ Բաքվում բնակվում է 20 հազար հայ, Ադրբեջանում՝ 120 հազար. «Հայկական ժամանակ»

«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 20 հազար հայ է ապրում, ամբողջ Ադրբեջանում՝ 120 հազար: Վիճակագրական այս տվյալները հրապարակել է Ադրբեջանի ԳԱԱ աշխարհագրության ինստիտուտի մարդկանց աշխարհագրություն բաժնի ղեկավար Զաքիր Էմինովը՝ ներկայացնելով «Ադրբեջանի անկախության շրջանի գլխավոր ձեռքբերումները, տնտե­սական, աշխարհագրական և դեմոգրաֆիական ասպեկտները» զեկույ­ցը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:


     Հայաստանում բնակ­վող ազգությամբ ադրբեջանցիների մասին վիճակագրական տվյալներ չկան: 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքներում առկա են տեղեկություններ ՀՀ-ում բնակվող 9 ազգու­թյունների մասին: Սակայն 1634 մարդու ազգային պատկանելությունը այդ արդյունքներում չի նշված, իսկ ևս 100 ՀՀ բնակիչ հրաժարվել է ներ­կայացնել իր ազգային պատկանելությունը»,-գրում է թերթը:
    
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5036 | 0
Facebook