Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հույս ունեմ՝ հետագա խաղերում ևս հաղթելու ենք». Ալբերտ Թադևոսյան

00:10, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
«Հույս ունեմ՝ հետագա խաղերում ևս հաղթելու ենք». Ալբերտ Թադևոսյան
     Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիա - Հայաստան հանդիպման լավագույն խաղացողներից մեկն՝ Ալբերտ Թադևոսյանն, ամփոփեց մեր թիմի խաղը։
     «Շատ հետաքրքրիր խաղ ստացվեց, որի մեծ մասը մենք առջևում էինք: Մի պահ եղավ, երբ մրցակիցը կարողացավ հաշիվը հավասարեցնել և նույնիսկ առաջ անցնել, բայց ընդմիջմանը մենք նոր հանձնարարություններ ստացանք մարզչից, և կարողացանք ամեն ինչ այնպես անել, ինչպես ծրագրել էինք: Շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգտակար լինել և հույս ունեմ, որ հետագա խաղերում ևս հաղթելու ենք: Մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին, չնայած ընդհամենը 2-3 օր էինք լիարժեք մարզում անցկացրել, բայց հավաքականների դեպքում դա նորմալ է, քանի որ շատ քիչ ժամանակ ունեն խաղացողները հավաքվելու համար: Այս խաղից ընդհամենը 3 օր անց մենք ընդունելու ենք Դանիայի ազգային հավաքականին և պետք է կարողանանք հաղթանակ տոնել նաև այդ խաղում: Կարծում եմ՝ Երևանում կայանալիք Դանիայի դեմ խաղում մեզ կօգնեն նաև մեր երկրպագուները, ովքեր մեզ կաջակցեն մարզադահլիճում»։
4266 | 0
Facebook