Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուրախ եմ, որ կարողացանք հաղթել». Նիկշա Բավցևիչ

23:35, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
«Ուրախ եմ, որ կարողացանք հաղթել». Նիկշա Բավցևիչ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան խաղից հետո մեկնաբանել է իր սաների խաղը։

«Բավարարված եմ թիմի ցուցադրած խաղով, մենք սկզբից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Թեև մինչև ընդմիջում մրցակցին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը և նույնիսկ առավելություն ստանալ, միևնույն է մենք կարողացանք արդյունավետ գործել: Մրցակիցը օղակից անրադարձող գնդակներին ավելի շատ էր տիրում և դա մեզ համար խնդիր ստեղծեց, բայց ամեն դեպքում մենք լավ հանդիպում անցկացրեցինք և ես ուրախ եմ, որ կարողացանք հաղթել: Շատ լավ խաղ ցուցադրեցին Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշը, բայց պետք է հատուկ շեշտել Ալբերտ Թադևոսյանի հիանալի և արդյունավետ խաղը: Նա այս խաղում պարզապես փայլեց»,- նշել է նա։

3203 | 0
Facebook