Եվրոմիությունը մտադիր է ներառել Թուրքիային օֆշորային «սև ցուցակ»-ում, հայտնում է Bloomberg-ը: Պարբերականը ծանոթացել է ԵՄ աշխատանքային խմբի նյութերին, որտեղ նշված է, որ Թուրքիան լիովին չի ապահովում հարկման թափանցիկությունը: ԵՄ-ն դեռ չի որոշել, թե հատկապես ինչ պատժամիջոցներ են կիրառվելու ցանկում գտնվող երկրների նկատմամբ («սև ցուցակում» կարող է հայտնվել ավելի քան 36 երկիր՝ ներառյալ Սերբիան, Կուկի, Մարշալյան կզղիները, Պանաման, Թունիսը):
Bloomberg-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, նաև գրում է, որ Եվրոպական միությունը կարող է Հայաստանին ևս ընդգրկել հարկային ապաստարան համարվող՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»:
Դեկտեմբերի 5-ին ցուցակը կներկայացվի ԵՄ ֆինանսների նախարարներին: