Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիայի ընտրանուն

22:15, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիայի ընտրանուն
     Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այսօր Տիրանայի «Ֆետի Բորովա» մարզադահլիճում հյուրընկալվում էր Ալբանիայի հավաքականին: Մեր բասկետբոլիստները հաղթանակ տոնեցին՝ 80։63 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռայան Բոաթրայթը` վաստակած 21 միավորով։
     Նշենք, որ մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ Երևանում՝ հյուրընկալելով Դանիայի ազգային հավաքականին:
5082 | 0
Facebook