Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շատ գոհ եմ, սրանից լավ չի լինում». Տիգրան Կիրակոսյանն ամփոփեց մարզական տարին

21:20, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
«Շատ գոհ եմ, սրանից լավ չի լինում». Տիգրան Կիրակոսյանն ամփոփեց մարզական տարին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիկ է ճանաչել 2017-ի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանին։ Տիտղոսակիր մարզիկը 2017-ն ամփոփեց MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Այս տարի ոչ մի պարտություն չունեմ։ Շատ գոհ եմ, սրանից լավ չի լինում։ Հաղթանակներն, իհարկե, հեշտ չեն տրվում, բայց լավ էի նախապատրաստվել և մարզչիս հետ լավ էինք ուսումնասիրել հակառակորդներիս։ Աշխարհի առաջնությունում 4 գոտեմարտերիցս 3-ում հաղթեցի տարբեր տարիների աշխարհի չեմպիոններին։ Իհարկե, գոհ եմ։ Ում ուզում էի 8։0 հաղթել, 9։0 հաղթեցի (խմբ․՝ ժպտում է): Խոսքը Ղազախստանի ներկայացուցիչ Բեիմբետ Կաժանովի մասին է, ով անցած տարի հաղթել էր ինձ, իսկ այս տարի ես ռևանշի հասա»,- նշեց Տիգրանը։

Հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա մարզիկներին՝ նման արդյունքի հասնելու համար, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը պատասխանեց։

«Նման արդյունքի հասնելու համար պետք է շատ-շատ-շատ-շատ քրտնաջան աշխատել։ Հնարավոր է անգամ այդ աշխատանքից հետո էլ չստացվի նման արդյունքի հասնել։ Կա նաև սպորտային բախտ, բայց կան մարզիկներ, որ շատ ուժեղ են, ուղղակի մրցումներին չեն կարողանում մասնակցել, որովհետև հոգեբանորեն ուժեղ չեն, վախկոտ են։ Պետք է չվախենաս հակառակորդից՝ կապ չունի աշխարհի չեմպիոն է դիմացինդ, թե ոչ։ Սպորտում ամենակարևորը հոգեպես ուժեղ լինելն է»:

«Շատ գոհ եմ, սրանից լավ չի լինում». Տիգրան Կիրակոսյանն ամփոփեց մարզական տարին
«Շատ գոհ եմ, սրանից լավ չի լինում». Տիգրան Կիրակոսյանն ամփոփեց մարզական տարին

Խոսելով սամբո մարզաձևի՝ Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի ծրագրում ներառվելու մասին՝ Տիգրանը նշեց, որ նման որոշման դեպքում անպայման կաշխատի մասնակցել խաղերին։

«Իմ կարծիքով՝ կներառվի, որովհետև մի քանի կարևոր փոփոխություններ են տեղի ունենալու՝ քաշային կարգերը, հնարքների համար տրվող միավորները և այլն։ Եթե սամբոն օլիմպիական մարզաձև դառնա, իհարկե կցանկանամ մասնակցել խաղերին։ Մասնակցելու համար անհրաժեշտ կլինի վարկանիշ ձեռք բերել, հեշտ չի լինի, բայց ես կպայքարեմ։ Հիմա վարկանշով առաջին համարն եմ, եթե օլիմպիական մարզաձև դառնա սամբոն, ապա այդ ամենը կզրոյանա և անհրաժեշտ կլինի ամեն ինչ սկսել սկզբից»։

3985 | 0
Facebook