Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ԵՄ համաձայնագրում արցախյան խնդրին վերաբերող հատվածը բխում է հայկական կողմի շահերից». քաղաքագետ

21:15, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
«ՀՀ-ԵՄ համաձայնագրում արցախյան խնդրին վերաբերող հատվածը բխում է հայկական կողմի շահերից». քաղաքագետ
     Վաղը՝ նոյեմբերի 24-ին նախատեսված է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային փաստաթղթի ստորագրումը: Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովն, ինչի համար Բելգիա է ժամանել ՀՀ նախագահը: Գագաթնաժողովը նաև ընդունելու է ամփոփիչ հռչակագիր, որի շուրջ, ըստ մամուլի, ԵՄ-ն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել:
     Գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում Ղարաբաղյան խնդրին առնչվող ոչ հայանպաստ ձևակերպումներ չեն լինի, համոզմունք են հայտնում հայ քաղաքագետները: Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ եթե նույնիսկ փաստաթղթում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը՝ բաց թողնելով ազգերի ինքնորոշման սկզբունքը, ՀՀ նախագահը կարող է ստորագրել վերապահումներով: Կարևորը ՀՀ-ԵՄ համաձայնագիրն է, որտեղ արցախյան խնդրին վերաբերող հատվածը բխում է հայկական կողմի շահերից և պարտադիր ուժ կունենա՝ ի տարբերություն հռչակագրի: «Ազատության» եթերում Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ԵՄ-ՀՀ նոր փաստաթղթով կարձանագրվեն ղարաբաղյան խնդրի կարգավորման կարևորագույն սկզբունքները, որոնք հիմք կհանդիսանան հետագայում ստորագրվելիք այլ փաստաթղթերի համար:
5270 | 2
Facebook