Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերվել է անհետ կորած 24-ամյա վարորդի դին

19:40, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերվել է անհետ կորած 24-ամյա վարորդի դին
     Նոյեմբերի 21-ին՝ ժամը 17.50-ին, ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993թ. ծնված Թաթուլ Թադևոսյանը նոյեմբերի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել և չի վերադարձել:
     Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 168.5 կմ-ին` ձորի մեջ կողաշրջված վիճակում, հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, որից մոտ 20 մ հեռավորության վրա գտնվել է Թ. Թադևոսյանի դիակը:
     Հանգամանքները պարզվում են:
     Նշանակվել է ԴԲՓ:
     Կատարվում է քննություն:
8670 | 0
Facebook