«Ադրբեջանցի կապիտանն սպանել էր իր երեք զինծառայողներին և փախել դիրքերից». Ա. Ասատրյան
19:20, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց սպանված զինծառայողի մասին լուրը: Սպանվածը՝ Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլին է: Բահրուզը սպանել էր դիրքի երեք զինծառայողներին, որոնցից մեկն ավագ-լեյտենանտ, և փախել էր դիրքերից: Այնուհետև նրա դիակը ՀՀ զինված ուժերը հայտնաբերել են միջդիրքային տարածքում: