Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր փոփոխություններ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կարգում

18:55, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Նոր փոփոխություններ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կարգում

Կառավարությունը Հարկային օրենսգրքում կատարեց փոփոխություններ, որոնք վերաբերում են նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու համար հիպոթեքային վարկից օգտվողներին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այսուհետ եկամտահարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե շահառուն 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան է ձեռք բերում, և վարկառուն կամ համավարկառուն չունեն այլ սեփականություն:

«Մենք այստեղ դնելու ենք բացառապես սոցիալական մոտեցում, այսինքն՝ թիրախավորելու ենք միջին և ցածր խավին: Հարց է առաջանում՝ եթե մարդն ունի մեկ բնակարան, ևս երկուսը գնում է, ապա ինչո՞ւ պետք է հարկատուների հաշվին նրա եկամտային հարկը հետ վերադարձվի: Դրա համար մենք վերաիմաստավորում ենք, փորձում ենք հարկատուների փողերն ավելի նպատակային ծախսել: Պետք է թույլ չտանք, որ մարդը, լինելով ունևոր, հարկատուների հաշվին օգտվի այս նորմից, դա ճիշտ չէ»,- ասաց Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ այս դրույթը 2018 թվականի հունվարի մեկից կմտնի ուժի մեջ, օրենքը հետադարձ ուժ չի ունենա:

12919 | 3
Facebook