Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկական մարտական դիրքերից մեկում ԶՈւ զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ

15:45, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Հայկական մարտական դիրքերից մեկում ԶՈւ զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ
     Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:
     ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:
     Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են:
6725 | 0
Facebook