Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չարժե «հույսեր» կապել պարոն Լարովի այն պնդման հետ, ըստ որի հակամարտության կարգավորումը շուտափույթ լուծում չունի». Արման Մելիքյան

15:35, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
«Չարժե «հույսեր» կապել պարոն Լարովի այն պնդման հետ, ըստ որի հակամարտության կարգավորումը շուտափույթ լուծում չունի». Արման Մելիքյան
     Չարժե «հույսեր» կապել պարոն Լարովի այն պնդման հետ, ըստ որի հակամարտության կարգավորումը շուտափույթ լուծում չունի` նրա ասածն ամենևին էլ չի նշանակում, որ ստատուս քվոն կպահպանվի նույնքան տևական ժամանակ: Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն, իսկապես, կարող է շատ երկար տևել, բայցև անգամ դրանով հանդերձ, չհանգեցնել կայուն ու տևական խաղաղության հաստատմանը: Այդ գործընթացի շրջանակներում կարող են մեր շահերը ոտնահարող գործողություններ նախաձեռնվել, որոնք ուղղված կլինեն մինչ 2016-ի ապրիլը գոյություն ունեցած ստատուս քվոյի հետագա մսխմանը: Այնպես որ թող մեր պատասխանատուներն ու բանակցողները պարոն Լավրովի ասածներն որպես այս հարցում սեփական անգործության և նոր բանակցային մոտեցումների մշակաման ու ներդրման պահանջից հրաժարվելու համար տրված բավարար երաշխիք կամ ինդուլգենցիա չհամարեն:
4953 | 0
Facebook