Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Մահացել է ամերիկահայ հայտնի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը

15:25, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Մահացել է ամերիկահայ հայտնի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը
     ԱՄՆ-ում 98 տարեկան հասակում մահացել է ամերիկահայ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը: Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Անահիտ Ավագյանը, հաղորդում է Associated Press-ը: Մահվան պատճառը չի նշվում:
     Որպես պրոդյուսեր Ավագյանը համագործակցել է կոմպոզիտորներ Դյուկ Էլինգթոնի, Դեյվ Բուրբեքի, երաժիշտներ Մայլզ Դևիսի, Սոնի Ռոլինզի, Լուի Արմսթրոնգի և այլ ջազային կատարողների հետ:
     Ջորջ Ավագյանը ծնվել է ՌԴ Արմավիր քաղաքում, Քաղաքացիական պատերազմից հետո նրա ընտանիքը մեկնել է սկզբում Թիֆլիս, ապա Նյու Յորք: Յեյլի համալսարանում ուսման ժամանակ նա սկսել է աշխատել Columbia Records լեյբլում: Ավելի ուշ նա DECCA ընկերությանն առաջարկել է թողարկել Chicago Jazz 6 սկավառակներից առաջին ալբոմը: 1960-ական թթ. դարձել է Warner Bros կոնցեռնի երաժշտական բաժնի տնօրեն, ապա հիմնել «Ավագյան Քո» սեփական ընկերությունը: 1997թ. Մայլզ Դևիսի համահեղինակային ալբոմի համար ստացել է «Գրեմի» մրցանակ:
10976 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am