Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«50 տարի աշխատել եմ, 42 հազար թոշակ եմ ստանում. ամսի 3-ին ստանում եմ, 7-ին` չկա». Արտավազդ Եղոյանը դարձավ 67 տարեկան

15:20, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
«50 տարի աշխատել եմ, 42 հազար թոշակ եմ ստանում. ամսի 3-ին ստանում եմ, 7-ին` չկա». Արտավազդ Եղոյանը դարձավ 67 տարեկան

«Չեմ սիրում, որ մարդիկ իրենց ծննդյան օրն ասում են` «այս օրը ես միշտ տխուր եմ»: Ես ուրախ եմ, որ ծնվել եմ, շնորհակալ եմ ծնողներիս: Բայց տխրելու առիթ մի քիչ կա, քանի որ դանդաղ գնում եմ դեպի վերջաբան: Բայց վարագույրը չի փակվել, ու դեռ ժամանակ կա, ուղղակի տարիքի հետ սկսվում է ծերունական մառազմն` այս ու այն կողմից ցավերը վրա են տալիս»,- այսօր` իր ծննդյան օրը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը:
     «Տղաները միշտ կատակում են, բայց Ռուբեն Հախվերդյանը մի երգ է գրել` «50-ից հետո», այդ երգը լրիվ համապատասխանում է իրականությանը: Մենք էլ կատակով ասում ենք, որ 50-ից հետո, եթե արթնանում ես, ու ոչ մի տեղդ չի ցավում, ուրեմն` մեռել ես»,- ասում է հաղորդավարը:

«Սովորաբար ծնվածին են նվեր տալիս, այսօր բոլորն ինձնից «Մայրիկ» ֆիլմն են ուզել». Արտավազդ Եղոյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Սովորաբար ծնվածին են նվեր տալիս, այսօր բոլորն ինձնից «Մայրիկ» ֆիլմն են ուզել». Արտավազդ Եղոյանը նշում է ծննդյան տարեդարձը

     Հոբելյանը նշեց, որ աշխատանքային ընկերները միշտ կողքին են, շոյված ու երջանիկ է նրանով, որ մարդիկ իրեն չեն մոռանում: «Եվ դա ձևական չի: Դեռ գիշերվանից բոլորը զանգում ու շնորհավորում են: Սովորաբար ծնվածին են նվեր տալիս, ինձնից իրենք էին նվեր ուզում` արդեն 3-4 հոգի «Մայրիկ» ֆիլմն են ուզել»,- պատմեց Արտավազդ Եղոյանը:
«Սովորաբար ծնվածին են նվեր տալիս, այսօր բոլորն ինձնից «Մայրիկ» ֆիլմն են ուզել». Արտավազդ Եղոյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Սովորաբար ծնվածին են նվեր տալիս, այսօր բոլորն ինձնից «Մայրիկ» ֆիլմն են ուզել». Արտավազդ Եղոյանը նշում է ծննդյան տարեդարձը

     «Վայելելով» թոշակառուի կյանքը` նա նշեց, որ դժգոհ է չնչին կենսաթոշակից, «Միայն ես դժգոհ չեմ, բոլոր թոշակառուներն են բողոքում, ամսի 3-ին ստանում եմ, 7-ին` չկա: Անգամ սպառողական զամբյուղին չի բավարարում, 50 տարի աշխատել եմ, 42 հազար եմ ստանում»,- անկեղծացավ հաղորդավարը:
     Խոսելով ներկայիս գործունեության մասին` նա նշեց, որ տանը ստուդիա է հիմնել, աշխատում է: «Վերջերս «Նաիրի» փառատոնի հետ համագործակցեցի: Սվետլանա Նավասարդյան, Հովհաննես Չեքիջյան, մեր գիգանտներին մրցանակներ տվեցին: Հրաշալի բան է մտածել Սամվել Հարոյանը, սկսել են հիշել մեծերին դեռ կենդանության օրոք, ոչ թե` մեռնելուց հետո նոր սկսում են ճոռո-ճոռո մահախոսականներ ասել»,- ասաց հաղորդավարն, ով կարևորում է ուշադրությունը, ոչ թե կոչումները:
     Արտավազդ Եղոյանին նյարդայնացնում է, երբ հայերենն աղավաղում են: «Ես 10-րդ դասարանն եմ ավարտել, բարձրագույն կրթություն չունեմ, բայց ինչպե՞ս կարելի է ամեն բառից հետո ասել՝ «հա՞»... ախր դա հայերեն չէ, ռուսերենից թարգմանված է, ինչպե՞ս կարելի է` «ոչ ոք» բառի փոխարեն ասել` «ոշ մեկ»: Հայերենն աղավաղված է, ամեն բառից նյարդայնանում եմ»,- նշեց մեր զրուցակիցը:
     Արտավազդ Եղոյանը նաև հավելեց, որ ինքն ու կինը` Մարգարիտան, կարելի է ասել` մեկ տարի, մեկ օրվա տարբերությամբ, բայց նույն օրն են ծնվել: «Ես մինչև օրվա ավարտը, իսկ նա օրվա սկզբին: Այսինքն նոյեմբերի 23-ից 24-ը մեզ համար տոն է: Միասին ապրում ենք 70 թվականից մինչև այսօր, Մարգարիտան իմ առաջին և վերջին կինն է»,- ասաց ռեժիսորը:
«Սովորաբար ծնվածին են նվեր տալիս, այսօր բոլորն ինձնից «Մայրիկ» ֆիլմն են ուզել». Արտավազդ Եղոյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Սովորաբար ծնվածին են նվեր տալիս, այսօր բոլորն ինձնից «Մայրիկ» ֆիլմն են ուզել». Արտավազդ Եղոյանը նշում է ծննդյան տարեդարձը

     Զրույցն ամփոփելով` Արտավազդ Եղոյանը նշեց. «Ուզում եմ, որ մեր ազգն անհրաժեշտի պակաս չունենա, և ավելորդի ձգտում չունենա: Մարդ կա մեկ հատով չի բավարարվում, ամեն ինչից մեկ հատ որ ունենաս` մի տուն, մի մեքենա, արդեն հարուստ ես, միայն երեխաներ պետք է շատ ունենալ»:
    
     Հեղ.՝ Անի Մնացականյան

34067 | 5
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
rr
rr 19:25, 24.11.2017
Dvin hyuranocum vor parskahayerin chxabeir pchacac videokasetner@ 12000 dramov caxeir vreqner@ esor karoxa barcr toshak stanair .artvz
Արտավազդ Եղոյան
Արտավազդ Եղոյան 12:37, 29.11.2017
4-95Հիմար բաներ ես դուրս տալիս, ողորմելի ստախոս։ Ոչ դեմք ունես, ոչ անուն։ Ի՞նչ իրավունքով ես անվանս դիպչում...Աստված կպատժի...
Արշակ
Արշակ 03:07, 02.12.2017
լավ պապի շատ մի հուզվի : Հիմա մի բանա ասել են քո մասին ինձ թվումա եթե տեղ ժամ են նշել ուրեմն մի բան կա
Արշակ
Արշակ 03:09, 02.12.2017
իսկ դուք rr մի վատաբանեք մեր ազգի լավագույն լրագրողներից մեկին ես կասեի մաեստրոյին:
Aram
Aram 16:47, 13.12.2017
ha ba maestroya ba incha et havgyaz@