Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն կոչ է արել խուսափել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումից

14:45, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
ՆԱՏՕ-ն կոչ է արել խուսափել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումից
     ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և կոչ է անում խուսափել սրացումից: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, հաղորդում է РИА Новости-ն:
     «Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Հասկանալի է, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, և այն, որ ՆԱՏՕ-ն ուղիղ դեր չի խաղում այդ հարցում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սթոլթենբերգը:
     Նա նշել է, որ դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունների վերսկսումը:
     «Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել բանակցությունների միջոցով հակամարտության լուծման ուղիներ փնտրել և խուսափել նոր սրացումից»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
7031 | 0
Facebook