Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Facebook-ը ռուսական քարոզչությանը հետևելու համար կայք կստեղծի

14:25, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Facebook-ը ռուսական քարոզչությանը հետևելու համար կայք կստեղծի

Facebook ընկերությունը հայտարարել է, որ մինչ տարեվերջ նոր պորտալ կստեղծի, որի միջոցով օգտատերերը կարող են որոշել՝ արդյոք սոցցանցում կամ Instagram-ում բախվել են ռուսական քարոզչության հետ:
     Կայքը թույլ կտա պարզել, արդյոք 2015-2017թթ. կատարված հրապարակումներն ու ֆեյսբուքյան հաշիվները կապ ունեն Սանկտ Պետերբուգի ինտերնետ հետազոտությունների գործակալության հետ: Այս գործակալությունը, որ հայտնի է որպես «Թրոլինգի գործարան», համարվում է Ռուսաստանի շահերը պաշտպանելու հարցում հանրության վրա ազդեցության միջոց: Facebook-ի աշխատակիցներն այն բնութագրում են իբրև գործակալի, որի միջոցով փորձ է արվել խաթարել ամերիկյան ժողովրդավարությունը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ աշխարհի ամենամեծ որոնողական համակարգը՝ Google-ը, կզտի ռուսական քարոզչություն պարունակող նյութերը: Մասնավորապես՝ ընկերության ղեկավարությունը միջոցներ է փնտրում ռուսական RT և Sputnik կայքերի վարկանիշը նվազեցնելու համար:

3866 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am