Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

««Սասնա ծռերի» անդամներին «պրես» արված վիճակում են դատարան տեղափոխում». փաստաբան

14:20, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
««Սասնա ծռերի» անդամներին «պրես» արված վիճակում են դատարան տեղափոխում». փաստաբան

«Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանն, Արթուր Սողոմոնյանը և Խաչատուր Գիչյանը ՔԿՀ-ից դատարան են տեղափոխվում «Գազել» տեսակի տրանսպորտային միջոցով, որում կալանավորների համար նախատեսված երեք առանձին խցեր կան»,- այս մասին այսօր «Սասնա ծռեր»-ի դատավարությանը հայտարարեց ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Մուշեց Շուշանյանը:
     Նա խնդրեց արձանագրել մի փաստ, որն իրենից լուրջ խնդիր է ներկայացնում. «Դրանցում շարժվելու տարածություն անգամ չկա, «պրես» արած վիճակում են գտվում, բացի այդ` կա օդափոխության հետ կապված խնդիր: Իմ պաշտպանյալը խնդրեց դատարանին տեղեկացնեմ, որ եթե հաջորդ անգամ իրենց տեղափոխելու են նմանատիպ փոխադրամիջոցով, նա հրաժարվելու է տեղափոխվել դատարան: Դատարանը թող համապատասխան միջոցներ ձեռնարկի, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու քայլեր ձեռնարկել ՄԻԵԴ դիմելու նպատակով»,- ասաց փաստաբանը:
     Ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանն էլ ավելացրեց` «խուցն այնքան փոքր է, որ սիրտս տրաքում ա»:
     Հավելենք, որ այսօրվա նիստին վատ ինքնազգացողության պատճառով չի մասնակցում Կարո Եղնուկյանը։
     Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

1104 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am