Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը ողջունելի կլինի, եթե նա դադարեցնի շրջափակումը, վերջ տա թշնամական գործողություններին և հայատյացությանը». Շ. Քոչարյան

14:00, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
«Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը ողջունելի կլինի, եթե նա դադարեցնի շրջափակումը, վերջ տա թշնամական գործողություններին և հայատյացությանը». Շ. Քոչարյան
     «Ադրբեջանի` ԵՏՄ կազմում լինելը նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որ նույնիսկ դիտորդ պետությունը չպետք է որևէ քայլ ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միությանը: Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևի մոտենալ Եվրասիական տնտեսական միությանը, նա պիտի այդպիսի քայլեր չձեռնարկի»,- անդրադառնալով ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Վերջինի խոսքով՝ ԵՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որ սահմանված են միության կանոնադրության մեջ. «Շրջափակումը վերացնել, թշնամական գործողություններ չիրականացնել, վերջ տալ հայատյացությանը»,- նշեց պաշտոնյան:
2849 | 0
Facebook