Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաբկեն Պիպոյանը՝ հավկիթի շուկայում կատարած մոնիթորինգի մասին

16:35, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Բաբկեն Պիպոյանը՝ հավկիթի շուկայում կատարած մոնիթորինգի մասին
     «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հավկիթի՝ 70-ից 90 դրամի թանկացման լուրերի հետքերով երեկ ուսումնասիրություն են անցկացրել սուպերմարկետներում. «Խոշոր իրացման ցանցերում մոնիթորինգ ենք կատարել, որոշ տեղերում ձվի թանկացում չենք նկատել, բայց ոչ թե ասում եմ թանկացում չկա, այլ մեծ գնի մասին է խոսքը: Տատանվում էր 65-68 դրամի սահմաններում, 70-ի շեմը գերազանցող դեպք մենք չենք արձանագրել: Էլի եմ կրկնում՝ մենք մեծածավալ մոնիթորինգ չենք արել, ընդամենը մի քանի խոշոր իրացման կետում ենք եղել, որոնք գնման մեջ էական ծավալ են կազմում՝ հասկանալու համար այսօր սպառողի գրպանին միանգամից 30%-ի հարված կա՞, թե՞ ոչ, և չենք արձանագրել: Չի բացառվում՝ նկատենք նաև 90 դրամով գյուղացիական ձու, որը մարդն իրավունք ունի նույնիսկ 130-ով վաճառելու, որովհետև կարծում է, որ իր հավը միայն խոտ է կերել, կամ ցորեն և ձուն ավելի լավն է, քան գործարանայինը»:
     Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ հավկիթի շուկայում լիարժեք մոնիթորինգ կսկսեն կատարել դեկտեմբերի կեսերից:
     «Դեկտեմբերի15-ից հետո է սկսվում ներմուծումների հիմնական ծավալը: Ամանորից մեկ կամ երկու ամիս առաջ չեն բերում, որովհետև փչացող մթերք է: Հիմնականում շուկայի անկանոն վիճակը ձևավորվում է դեկտեմբերի երկրորդ 10-15 օրերին»,- տեղեկացրեց նա:
7150 | 0
Facebook