Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավաբանական անձանցից ընդունվող ամենաշահավետ դրամային ավանդները ՀՀ բանկերում

13:15, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Իրավաբանական անձանցից ընդունվող ամենաշահավետ դրամային ավանդները ՀՀ բանկերում
     Հայաստանում գործող բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, դրամային հետևյալ ավանդներն են ընդունում իրավաբանական անձանցից.
     Իրավաբանական անձանցից ամենաշահավետ` 11.5% եկամտաբերությամբ դրամային ավանդներ ընդունում են «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն` ավանդ «Ժամկետային», և «Կոնվերս բանկ»-ն՝ ավանդ «Կարաս»:
     11% եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում է «Հայէկոնոմբանկ»-ն՝ ավանդներ «Հարմար-Նոր» և «Ժամկետային»:
     10.75% եկամտաբերությամբ «Բիզնես ապահով» ավանդ ներգրավում է «Անելիք Բանկ»-ը:
     10.5% եկամտաբերությամբ «Կուտակային» և «Ստանդարտ» ավանդներ ներգրավում է «Արմսվիսբանկ»-ը, իսկ «ABB-Կորպորատիվ» ավանդ՝ «Հայբիզնեսբանկ»-ը:
     Հայաստանյան բանկերում իրավաբանական անձանց ներգրավող դրամային մյուս ավանդատեսակներին, դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:
     Իսկ ըստ դրամային ավանդների եկամտաբերության՝ բանկերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Կոնվերսանկ»-ը:
3247 | 0
Facebook