Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կարծում եմ՝ պատրաստել ենք լուրջ փաթեթ բիզնեսմենների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով». վարչապետն՝ առաջարկվող հարկային փոփոխությունների մասին

12:25, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
«Կարծում եմ՝ պատրաստել ենք լուրջ փաթեթ բիզնեսմենների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով». վարչապետն՝ առաջարկվող հարկային փոփոխությունների մասին
     Կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին նախագիծը, որով, ըստ ՊԵԿ նախագահի, առաջարկվում է հարկ վճարողների գործարքների փաստաթղթավորման հետ կապված կատարել ազատականացումներ: «Առաջարկվում է հնարավորություն ընձեռել ԵՏՄ-ից ներմուծվող ապրանքների տեղափոխությունն անել հարկային մարմնի կողմից անվճար տրամադրվող ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերով: Այս դեպքում հարկ վճարողն ստիպված չի լինի ուղեկցող փաստաթղթեր կազմել, քանի որ նշված էլեկտրոնային սարքի ուղեկցությամբ տեղափոխվող ապրանքները չեմ համարվի առանց ուղեկցող փաստաթղթի տեղափոխվող: Առաջարկվում է հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողներին հնարավորություն տալ տեղափոխվող ապրանքներն ու պահեստամասերը տեղափոխել առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի: Միջնորդական գործունեությամբ զբաղվողների պայմանները բարելավելու նպատակով առաջարկվում է ԱԱՀ վճարող չհանդիսացող միջնորդներին ևս հնարավորություն տալ իրենց գնորդներին ԱԱՀ նշումով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել: Առաջարկվում է մեղմացնել հարկային իրավախախտումների համար նախատեսված մի շարք տուգանքներ, ինչը կարևոր է ՓՄՁ-ների համար: Առանց արտոնագրի գործունեություն իրականացնելու առաջին խախտման դեպքում կիրառել նախազգուշացում: Առաջարկվում է վերացնել հարկային վնասն ավել ցույց տալու համար նախատեսված տուգանքի կիրառությունը»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը: Կառավարությունը հավանություն տվեց առաջարկվող փոփոխություններին. «Կարծում եմ՝ պատրաստել ենք լուրջ փաթեթ բիզնեսմենների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: Միակ հայտանիշն այն է, որ օրինապաշտ բիզնեսմենի համար որևիցե խոչընդոտ չստեղծվի»,- ասաց վարչապետ Կարապետյանը:
1253 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
veratsox hay
veratsox hay 20:08, 23.11.2017
Chenq havatum
Hayi aryum tstsox xarabaxtsi jhud ***i txerqi voch mi xosqin chenq havatum
Arden erezun tari e esh ......hayin kerakrum eq sut xostumnerov
veratsox hay
veratsox hay 20:11, 23.11.2017
Gazi u Elektraergiani gnern ijatsreq
Zhoxovurdn apri u tntesutsyunn el ashxati
Isk mnatsats@...... gluxhjardukel e nshanakum