Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում հատուկ գործողությունների հետևանքով 4 մարդ է զոհվել

12:00, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Թբիլիսիում հատուկ գործողությունների հետևանքով 4 մարդ է զոհվել
     Երեկ Թբիլիսիում անցկացված հատուկ գործողությունների հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Վրաստանի անվտանգության ծառայությունը:
     Զոհվածների թվում են զինված խմբավորումների 3 անդամներն ու մեկ հատուկ ջոկատայինը: Տեղեկությունների համաձայն՝ կասկածյալները 4-ն են եղել: Բացի այդ, վիրավորում են ստացել հատուկ գործողությունների բաժնի 2 սպա և ՆԳՆ ևս 2 աշխատակից:
     Անվտանգության ծառայությունը հայտնել է նաև, որ կասկածյալները Վրաստանի քաղաքացիներ չեն եղել, և թե ինչ քաղաքացիություն են ունեցել, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ վերջին շաբաթներին նրանց վերահսկում էին:
     Միևնույն ժամանակ "Грузия онлайн" պարբերականն իր աղբյուրներին հղումով հայտնել է, որ հատուկ գործողությունների ժամանակ սպանվել է հայտնի ահաբեկիչ Ահմեդ Չատաևը: Ըստ տեղեկությունների՝ նա 2 տարի առաջ Վրաստանի իշխանություններին սպառնալիքներով աուդիոձայնագրություն էր ուղարկել՝ պահանջելով ազատ արձակել Ջոկոլո գյուղի նախկին իմամին, ով ահաբեկչական կազմակերպության հետ կապի մեղադրանքով ձերբակալվել էր 2015թ.: Ավելի ուշ ԱՄՆ-ն և ԵՄ-ի երկրները Չատաևին «սև ցուցակում» էին ներառել:
6427 | 0
Facebook