Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները

12:05, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները
     Մինչև տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվեն առաջին 17 բնակելի տները, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչներն, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ:
     Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և հավելել, որ բացի կապիտալ վերանորոգման աշխատանքներից, որոշ առանձնատներում իրականացվել են կցակառուցման աշխատանքներ: Բոլոր տներում առկա են սանհանգույցներ, խոհանոցներ, կահավորված ննջասենյակներ և հյուրասենյակներ:
Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները
Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները
ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղեկացմամբ՝ շինաշխատանքների հաջորդ փուլով կառուցվելու է ևս 10 տուն, որից 2-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
     Բացի բնակելի տներից, այս պահի դրությամբ ավարտին են մոտենում համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որտեղ ընթանում են ներքին և արտաքին ներկարարական աշխատանքներ: «Համայնքային կենտրոնի շենքը կունենա համայնքի ղեկավարի աշխատակազմի համար նախատեսված սենյակներ, բուժկետ, երիտասարդների ժամանցի համար խաղասենյակներ: Շենքի հարակից տարածքում կառուցում ենք նաև կաթսայատուն, որը ծառայելու է ոչ միայն համայնքային կենտրոնին, այլև դպրոցին և մանկապարտեզին: Վերակառուցվում է նաև գյուղի հանդիսությունների դահլիճը, որը ավերվել էր հրետակոծության հետևանքով: Շենքի հիմքերն ուժեղացվել են, տանիքի ծածկն իր բոլոր հարդարման աշխատանքներով լրիվությամբ նորացվել է: Ներկայումս այնտեղ ևս շինաշխատանքներն ավարտման փուլում են և հիմնականում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում:
Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները
Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները
Մինչև տարեվերջ նախատեսում ենք շահագործման հանձնել համայնքային կենտրոնի և հանդիսությունների դահլիճի շենքերը»,- ասել է Կ. Շահրամանյանը և ավելացրել, որ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվեն նաև դպրոցի և մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ բարեկարգմամբ, գիշերային լուսավորությամբ և խաղահրապարակներով:
     Կ. Շահրամանյանը նշել է, որ Թալիշում կառուցվող հասարակական նշանակության բոլոր շենքներն ապահովված են ապաստարաններով, որը կարող է ծառայել նաև հարևանությամբ գտնվող տների բնակիչների համար:
Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները
Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները
3777 | 0
Facebook