Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քլինթոնը Թրամփին մեղադրել է ռուս հաքերներին հրահրելու համար

11:10, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Քլինթոնը Թրամփին մեղադրել է ռուս հաքերներին հրահրելու համար
     ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը ռուս հաքերներին մեղադրել է Պետդեպարտամենտի կայքը կոտրելու նպատակաուղղված փորձերի համար այն ժամանակաշրջանում, երբ նա ղեկավարում էր գերատեսչությունը: Hugh Hewitt Show ռադիոհաղորդման ժամանակ նա ենթադրել է, որ ռուս հաքերներին հրահրել է նախագահական ընտրությունների ժամանակ իր մրցակից Դոնալդ Թրամփը:
     «Որևէ կասկած չկա, որ մեր կառավարական կայքերն այն ժամանակ, երբ ես պետքարտուղար էի, կոտրվել են: Ընդ որում, չկան ապացույցներ, որ կոտրվել է իմ անձնական կայքը»,- հայտարարել է Քլինթոնը:
     Ըստ նրա՝ ռուսներն, ովքեր, անկասկած, հրահրվում էին այդ ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի կողմից, արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ինչ-որ բան գտնեն իր կայքում: Քլինթոնի խոսքով՝ ԱՄՆ-ի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները կարելի է քիբերպատերազմ անվանել:
8868 | 0
Facebook