Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Համերգի շնորհիվ կկարողանանք որդեկորույս ծնողներին գոնե երկու ժամով կտրել առօրյա հոգսերից, և երգի միջոցով ուժ հաղորդել նրանց». համերգ՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին

11:25, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
«Համերգի շնորհիվ կկարողանանք որդեկորույս ծնողներին գոնե երկու ժամով կտրել առօրյա հոգսերից, և երգի միջոցով ուժ հաղորդել նրանց». համերգ՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին

«Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում նոյեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա արցախյան պատերազմի զոհերին և նրանց ծնողներին նվիրված «Կարոտի կանչով
     հերոսներիս հետ» խորագրով համերգ:
     Պատմեցին համերգի մանրամասների մասին, ամերիկաբնակ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ» և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը նշեց, որ դեռևս Լոս Անջելեսում է որոշում կայացրել Արցախյան հերոսամարտում և Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված համերգ կազմակերպել: «Եղբայրս ևս զոհվել է Արցախյան պատերազմում, և այդ կորուստի ցավն ապրել, զգացել է նաև իմ ընտանիքը: Ես լավ եմ հասկանում, որ դժվար է նման ցավը սփոփել, սակայն այս համերգը լինելու է հերոսների մեծարման և հաղթանակի երեկո, որին ներկա են լինելու նախևառաջ հերոս հայորդիների ծնողները: Մտավախություն ունեի, որ նրանք չեն ցանկանա համերգին մասնակցել, սակայն շատ ոգեշնչվեցի, երբ խոսեցի զավակ կորցրած շատ ծնողների հետ և հասկացա, որ նրանք պատրաստ են անպայման ներկա լինել համերգին»,- նշեց արվեստագետը: Նա ընդգծեց, որ համերգին ներկա գտնվելու ցանկություն են հայտնել նաև Հայաստանի հեռավոր մարզերի բնակիչներ:
     «Ես հպարտ եմ, որ այս համերգի շնորհիվ կկարողանանք որդեկորույս ծնողներին գոնե երկու ժամով կտրել առօրյա հոգսերից, մտորումներից, և ազգագարական երգի միջոցով ուժ հաղորդել նրանց: Համերգի հանդեպ առաջացած հետաքրքրությունը վկայում է, որ այն պետք է դառնա ավանդական ու ամենամյա բնույթ կրի»,- ընդգծեց Գևորգ Չաքմանյանը:

1628 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am