Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Աշոտյան «Ֆաշի՛ստ». «Զվեզդա»-ի Վերոնիկան Աշոտյանին էր ակնարկում. «ՀԺ»

10:30, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Աշոտյան «Ֆաշի՛ստ». «Զվեզդա»-ի Վերոնիկան Աշոտյանին էր ակնարկում. «ՀԺ»
     «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ «Звезда» հեռուստաալիքի հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան իր սկանդալային հաղորդման ժամանակ ասելով, թե ՀՀԿ ղեկավարներից մեկը հաստատել է, որ հայերն արիացիներ են, նկատի ուներ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
     Ըստ մեր աղբյուրների, դեռևս այս տարվա մայիսին, երբ ՀՀԿ պատվիրակությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով գտնվել է Մոսկվայում, կլոր-սեղան քննարկումներից մեկի ժամանակ նման երկխոսություն է ծավալվել Աշոտյանի ու Կրաշենիննիկովայի միջև: Մասնավորապես՝ Կրաշեննիկովան, ինչպես սկանդալային հաղորդման ժամանակ էր արտահայտվում, նույն ձևով է արտահայտվել Հայաստանի, Նժդեհի մասին ու մատնանշել ՀՀԿ լոգոյի սիմվոլիկան:
     Աշոտյանը ռուս հաղորդավարուհուն կոշտ է պատասխանել ու ասել, որ եթե նա իրեն համարում է փորձագետ, ուրեմն պետք է շատ կարդա ու պատկերացում ունենա թեմայից, որի վերաբերյալ արտահայտվում է: Այնուհետեև Աշոտյանը ռուս հաղորդավարուհուն ասել է, որ ՀՀԿ-ի լոգոյի վրա պատկերված արծիվը հին հնդեվրոպական ժողովուրդների մոտ շատ տարածված սիմվոլ է, իսկ Գարեգին Նժդեհը, եթե հանցագործ կամ դավաճան լիներ, ապա ոչ թե 10 տարի բանտում կմնար, այլ կգնդակահարվեր: Աշոտյանը Կրաշենիննիկովային ասել է, որ այո՛, հայերն իրենց համարում են արիացիներ՝ բառի լեզվաբանական ու ծագումնաբանական իմաստով, այլ ոչ գաղափարախոսության:
     Աշոտյան-Կրաշենիննիկովա երկխոսությանը ներկա գտնվող Եդինայա Ռոսիա կուսակցության ներկայացուցիչները, նշում է մեր աղբյուրը, չեն կիսել Կրաշենիննիկովայի կարծիքը, ինչի մասին նաև արտահայտվել են»:
3712 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am