Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթիկի, Ապարանի, Սպիտակի, Դիլիջանի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

10:15, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Արթիկի, Ապարանի, Սպիտակի, Դիլիջանի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արտաշավանի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Դիլիջանի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
     Ապարան – Արագած, Սևան – Գավառ, Չարենցավան – Հրազդան, Սիսիան – Գորիս ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
     Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
     Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
     ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
3429 | 0
Facebook