Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում պատրաստվում են արտաքսել Սաակաշվիլիին

10:20, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ուկրաինայում պատրաստվում են արտաքսել Սաակաշվիլիին
     Ուկրաինայի իշխանությունները Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին մոտակա շաբաթների ընթացքում արտաքսելու որոշում են ընդունել, հաղորդում է Страна.ua-ն՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրին:
     Պարբերականի տեղեկություններով՝ Սաակաշվիլիի արտաքսման նախապատրաստումն իրականացվում է հատուկ գործողությունների ձևաչափով:
     «Մի քանի օր առաջ վրացիների արտաքսումը դրա նախապատրաստումն էր: Ընդ որում, կարևոր է, որ Սաակաշվիլին կարտաքսվի ոչ թե Վրաստան, այլ երրորդ երկիր»,- ասել է պարբերականի աղբյուրը:
5142 | 0
Facebook