Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Պատերազմ սկսելու համար Ադրբեջանն սպասում է ԵՄ տեղեկանքին. ԵՄ-ն և Հայաստանը պետք է շատ ուշադիր լինեն». Ստյոպա Սաֆարյան. «168 ժամ»

09:50, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
«Պատերազմ սկսելու համար Ադրբեջանն սպասում է ԵՄ տեղեկանքին. ԵՄ-ն և Հայաստանը պետք է շատ ուշադիր լինեն». Ստյոպա Սաֆարյան. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Ադրբեջանն այդքան էլ հետաքրքրված չէ ԵՄ-ին միանալու հարցով, նրան պետք է ԵՄ աջակցությունն՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանը:
     «Մի կազմակերպություն չէ, որ այս տարի իր մտահոգությունն է հայտնել նոր պատերազմի վերսկսման մասին: Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ պատրաստվում են նոր պատերազմի, նրանց առիթ է պետք, պետք է լեգիտիմացում: Եվ Բրյուսելի հռչակագիրն անհրաժեշտ է Ալիևին, որպեսզի լեգիտիմացնի դա, և այդ առումով՝ և՛ ԵՄ-ն և Հայաստանը պետք է շատ ուշադիր լինեն»,- ասաց նա:
     Նա նկատեց՝ ԵՄ-ի հայտնի մոտեցումը կա, որ հակամարտության կարգավորումը կապում են Մինսկի խմբի շրջանակների հետ. «Չեմ կարծում՝ գործը հասնի նրան, որ Ադրբեջանը վետո դնի, բայց նույնիսկ այս պայմաններում դեռ հայտնի չէ, թե որը կլինի կոմպրոմիսը: Հռչակագրի նշանակությունը պետք չէ թերագնահատել, և եվրոպական կողմը հիմարություն կանի, եթե այնպիսի զիջումների գնա, որ դա Ադրբեջանի համար իրականում պատերազմ սկսելու տեղեկանք լինի»:
     Մոլդովայից քննարկմանը տեսազանգով միացած քաղաքական վերլուծաբան Դան Մարին էլ ասաց, որ Մոլդովայի համար ԵՏՄ-ն հետաքրքիր չէ, այնտեղ գործուն տնտեսական համայնք չկա: Բայց միևնույն ժամանակ՝ նշեց այն պատճառները, որոնք դերակատարություն են ունեցել Մոլդովայում՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո հասարակական տրամադրությունների անկման հարցում. «Պատճառը կոռուպցիոն սկանդալներն էին և այն, որ այդ միլիարդները ոչ թե այդ գումարները գողացած պաշտոնյաները պետք է վճարեին, այլ քաղաքացիները: Եվ այդ գործոնը վատ առումով տարածվեց ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

4732 | 0
Facebook