Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանական կուլիսներում ներքին որո­շում է կայացվել, որ 2018-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի. «Հրապարակ»

09:45, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Իշխանական կուլիսներում ներքին որո­շում է կայացվել, որ 2018-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բոլոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի:
     Սահմանադրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ։ Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը` սոցիալ-մշակութսյին: Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլինի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ՝ վարչապետի բացակայության դեպքում, կփոխարինի նրան։
     Ընդդեմ Կարեն Կարապետյանի՞ է որոշում կայացվել՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին։ «Ոչ, հանուն Կարեն Կարապետյանի որոշում է կայացվել, որ «առաջին-երկրորդ» չլինի, տնտեսության կառավարման գործում լինի միայն ինքը»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

3973 | 0
Facebook