Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ձվի գինը հասավ 90 դրամի. խանութներում իրարանցում է. «ՀԺ»

09:40, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ձվի գինը հասավ 90 դրամի. խանութներում իրարանցում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի սուպերմարկետներում ձվի վաճառքի բաժիններում վերջին օրերին ակտիվ շարժ է նկատվում: Խանութների աշխատակիցներն օրվա մի զգալի մասն անցկացնում են ձվի նոր խմբաքանակները տաղավարներում տեսակավորելու վրա:
     Բացի շարժից, նաև գինն է բարձրացել: Մոտ մեկ շաբաթ առաջ ձվի միջին գինը տատանվում էր 60-ից 70 դրամի սահմաններում, ապա այժմ 70-ից 90 դրամ է:
     Գյուղնախարարության ՍԱՊԾ-ից մեզ հայտնեցին, որ վերջին մեկ ամսում ձվի ներկրման մեկ խմբաքանակի համար է տրվել թույլտվություն: Խմբաքանակը ներմուծվել է ՌԴ-ից:
     Սա վկայում է նաև այն մասին, որ Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների արտադրած ձուն չի բավարարում ներքին սպառման շուկայի համար»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

5349 | 0
Facebook