Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թբիլիսիում 24-ժամյա հատուկ գործողությունն ավարտվել է, հատուկջոկատայինները տվել են 1 զոհ

18:35, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Թբիլիսիում 24-ժամյա հատուկ գործողությունն ավարտվել է, հատուկջոկատայինները տվել են 1 զոհ
     Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Գաբրիել Գարոսի անվան փողոցում, մոտ 24 ժամ տևած հակահաբեկչական գործողությունն ավարտվել է։ Տեղեկությունը հաստատել է Վրաստանի անվտանգության պետական ծառայությունը։ Ներկա պաշտոնական տվյալներով՝ հատուկ օպերացիայի ընթացքում վիրավորվել է 5 հատուկջոկատային, որոնցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։ Նա 41 տարեկան էր, ստացել էր գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներ՝ կյանքի հետ անհամատեղելի: Հաղորդվում է նաև, որ շտապօգնության մեքենաներով նշված վայրից դուրս են բերել ևս 3 վիրավորի։
9965 | 0
Facebook