Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

NASA-ն ցույց է տվել, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել մեր մոլորակը վերջին 20 տարում

02:05, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
NASA-ն ցույց է տվել, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել մեր մոլորակը վերջին 20 տարում

NASA-ն հրապարակել է տեսանյութ, որում պատկերավոր կերպով ցույց է տվել, թե ինչպես է փոխվել մեր մոլորակի կլիման վերջին 20 տարում: «Մենք կարծես լսում ենք Երկրի շնչառությունն, այն շնչում է ամեն օր, փոփոխվում տարիների հետ՝ ազդվելով Արևից, քամիներից, օվկիանոսային հոսանքներից և ջերմաստիճանից: Կախարդական է, որ մենք հնարավորություն ունենք տեղափոխվելու տիեզերք ու այնտեղից հետևելու այդ ամենին»,- ասել է օվկիանոսագետ Քարլ Ֆելդմանը:

Վերջին 20 տարում մեր մոլորակն զգալիորեն փոփոխվել է, գլոբալ տաքացման հետևանքները կարելի է տեսնել՝ հետևելով սառցադաշտերի ու Արկտիկայի ձյունե շերտի նվազեցմանը: Երևում է նաև, թե ինչպես է 2004-ին և 2015-ին տեղի ունեցած անտառային հրդեհների պատճառով Ալյասկայում ոչնչացվել միլիոնավոր ակր անտառ, կամ կլիմայի փոփոխությունների պատճառով ինչպես են փոխվում անտառների ծառատեսակները: «Ժամանակն է գործելու և էկոլոգիական խնդիրները լուծելու»:

NASA-ն ցույց է տվել, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել մեր մոլորակը վերջին 20 տարում
8608 | 0
Facebook