Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հայ նկարիչներ. Վիկտոր Հովհաննիսյան

18:10, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Հայ նկարիչներ. Վիկտոր Հովհաննիսյան

«Եթե մեղեդի չկա պատկերի մեջ, ուրեմն ասելիք չկա, նույնիսկ նկարն ավարտելուց հետո ես միացնում եմ որակյալ երաժշտություն և դրա ուղեկցությամբ նայում եմ պատկերին, եթե չկա սայթաքում համընթաց մեղեդում, ուրեմն նկարը ստացվել է»,- ասում է Վիկտոր Հովհաննիսյանը:
     Գեղանկարիչ, բեմանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքներում ակնառու է սերը դեպի բնությունը, հայրենիքը, և առհասարակ դեպի կյանքը:
     Նկարիչը ծնվել է 1948-ի նոյեմբերի 22-ին: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության բաժինը: 1976-ից եղել է Հայաստանի պետական հեռուստատեսության նկարիչ-ձևավորողը՝ տաղավարների և հաղորդումների նկարազարդումներով: Նրա ձևավորմամբ են եթեր հեռարձակվել ուսումնական խմբագրության համարյա ողջ հաղորդաշարերը՝ «Հայ ժողովրդի պատմություն», «Պատմության և մշակույթի հուշարձանները», «Մեր լեզուն մեր խոսքը», «Բարի գիշեր» իրիկնային հեքիաթի նկարազարդումները, երաժշտական, երիտասարդական, հասարակական, քաղաքական հաղորդումները, լրատվական «Լրաբեր» և այլ հաղորդաշարեր:1993-ից եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության գլխավոր նկարիչը, իսկ «Նորք» հեռուստատեսության ստեղծումից հետո, մինչ 2000թ.՝ այս հեռուստատեսության գլխավոր նկարիչը: Նրա նկարազարդումներով են տպագրվել մի շարք գրական գործեր:
     Ունեցել է անհատական և մասնակցել հանրապետական ցուցահանդեսներին: 2004-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: «Ես հիմնականում ստեղծագործում եմ առավոտյան, սպիտակ միջավայրը տանում է դեպի ստեղծագործություն, բայց մի դռան թակոց կամ հեռախոսի զանգ կարող է խանգարել, դու պետք է կարողանաս առանձնանալ գտնվել մի բարձր հարթակում, որում սովորական վիճակում դրան չես հասնում: Միայն աշխատանքը կարող է քեզ տանել այդ վերնահարկը: Այդտեղ աշխատում է ևʹ մուսան, ևʹ միտքը, ևʹ սիրտը: Եթե այս բոլորն իրար հետ են աշխատանքը պետք է լավ ավարտ ունենա»,- ասում է նկարիչը:

Հայ նկարիչներ. Վիկտոր Հովհաննիսյան
Հայ նկարիչներ. Վիկտոր Հովհաննիսյան
Հայ նկարիչներ. Վիկտոր Հովհաննիսյան
Հայ նկարիչներ. Վիկտոր Հովհաննիսյան
Հայ նկարիչներ. Վիկտոր Հովհաննիսյան
Հայ նկարիչներ. Վիկտոր Հովհաննիսյան
Հայ նկարիչներ. Վիկտոր Հովհաննիսյան
Հայ նկարիչներ. Վիկտոր Հովհաննիսյան
1046 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am