Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն արդեն Տիրանայում է

16:00, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն արդեն Տիրանայում է

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ նոյեմբերի 23-ին կհյուրընկալվի Ալբանիայի ընտրանուն։

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 12 խաղացող ՝

1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան
     2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
     3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
     4. Ռայան Բոաթրայթ - «Բեշիքթաշ», Թուրքիա
     5. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
     6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
     7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
     8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
     9. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
     10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
     11. Կոնստանտին Միրզոյանց - «Արմեցի», Ռուսաստան

Արագադ Աբրամյանն այս օրերին կլինի հավաքականի հետ, սակայն չի կարող մասնակցել հանդիպմանը՝ փաստաթղթային խնդիրների պատճառով:

Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղից առաջ Նիկշա Բավցևիչի սաները կանցկացնեն 2 մարզում՝ այսօր երեկոյան և վաղն առավոտյան։ Ալբանիա- Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով ՝ 20:30-ին, Տիրանայի «Ֆետի Բորովա» մարզադահլիճում:

987 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am