Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով

08:10, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի նոյեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.60C (1995 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.90C (2001 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.70C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։
4585 | 0
Facebook